Օգոստոսի 3-ին խորհրդարանում ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության հարցի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արծվիկ Մինասյանն անդրադարձավ քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների կողմից օգտագործվող բառապաշարին, տերմիններին` այն կարեւորելով ՀՀ-ի միջազգային իրավունքի ապահովման տեսանկյունից:
Խոսելով պարգեւավճարների մասին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ խմբակցությունը նախաձեռնելու է իրավական լուրջ վիճարկման գործընթաց ՍԴ-ում:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու:
Եզրափակիչ ելույթում Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Արծվիկ Մինասյանի դիտարկումներին:
Տեղի ունեցած ընտրությունից հետո ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ 70 կողմ ձայներով Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ
այստեղ:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...