Տպել
17.06.2021
ԱԺ հերթական նիստը չկայացավ
1 / 1

Ազգային ժողովի հունիսի 17-ի հերթական նիստը չկայացավ քվորում չապահովելու պատճառով:

Ժամը 10:00-ին գրանցվեց 7 պատգամավոր: ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
 
Ժամը 14:00-ին գրանցվեց 20 պատգամավոր,  ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ: