Տպել
09.06.2021
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար կնախատեսվի ոչ լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով աշխատելու իրավունք
1 / 3

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սրբուհի Գրիգորյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքն առավել խնդրահարույց է դառնում, երբ ծնողներն աշխատում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված ընդհանուր աշխատաժամանակի ռեժիմով: ՀՀ-ում հաշվառված է 8812 հաշմանդամություն ունեցող  երեխա, նրանց ծնողներից 1700-ը գրանցված աշխատողներ են: Ըստ զեկուցողի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը ենթադրում է ոչ միայն նյութական միջոցների ներդրում, այլ նաեւ ժամանակի հատկացում, ինչը ծնողների հագեցած գրաֆիկով աշխատելու դեպքում դժվար իրագործելի է: Հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողների՝ աշխատավայրից բացակայելու հարցը ներկայիս իրավակարգավորումների պարագայում ամբողջությամբ գտնվում է գործատուի հայեցողության տիրույթում, եւ առկա է հարցի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն: Առաջարկվում է համապատասխան լրացում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների (խնամակալների, հոգաբարձուների) համար նախատեսվում է ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթվա ռեժիմով աշխատելու իրավունք: Գործադիրը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
 
 
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...