Տպել
07.06.2021
«Խորհրդարան 1918-1920». Հուշարձան կանգնեցնելու նախագծի տենդեր, որին այն ժամանակ անվանում էին «մրցանակաբաշխություն»
1 / 1

Հանրային կրթության եւ արվեստի նախարարությունը որոշեց գումար հատկացնել  հայրենիքի համար զոհվածների հիշատակին հուշարձան կանգնեցնելու համար. «Մինիստրների խորհրդի մայիսի 26-ի որոշմամբ Հայաստանի մայրաքաղաքում Հայ ազատագրութեան հերոսների յիշատակին յուշարձան կանգնեցնելու նախագծի մրցանակաբաշխութեան համար յատկացւած է քսան եւ հինգ հազար րուբլի (25,000 ր): Մինիստրութիւնս այս մասին յայտարարելով ի գիտութիւն, խնդրում է բոլոր արւեստագետներին, որոնք կցանկանան մասնակցել այդ մրցանակաբաշխութեանը իրենց պատրաստի նախագծերը ուղարկեն մինիստրութեանս»: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...