Տպել
07.06.2021
Քննարկվեցին երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենսդրական նախաձեռնություններ
1 / 5

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան երկրորդ ընթերցմամբ ներկայացված ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կինեմատոգրաֆիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները:

Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում  ներկայացված փոփոխությունները վերաբերում են իրավական տեխնիկային. բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը ներկայացրեց Աննա Կոստանյանը`  նշելով, որ մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում թեմայի առնչությամբ տեղի են ունեցել բազմաբովանդակ քննարկումներ եւ ձեռք է բերվել որոշակի փոխհամաձայնություն ոլորտի ներկայացուցիչների հետ: Նա նորամուծություն համարեց ֆիլմ-հանձնակատարի գաղափարը եւ դրա սահմանումը նախագծում, կարեւորեց ստեղծագործական խմբի անդամներին կատարվող վարձատրության եւ ֆիլմի գույքային իրավունքների փոխանցման մասին դրույթների ավելացումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը կարեւորեց հատկապես հեղինակային իրավունքների սահմանման դրույթները:

Լրամշակված օրենսդրական նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն:

Աննա Կոստանյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախագահին եւ անդամներին նախագծի քննարկման շուրջ ձեւավորված  փոխհամաձայնության համար` անկախ քաղաքական իրողություններից եւ հայացքներից:

Ամփոփելով ԱԺ յոթերորդ գումարման աշխատանքները` Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովականներին, Կառավարության գործընկերներին երկուսուկեսամյա գործունեության,  դրսեվորած համերաշխության համար: Նրա խոսքով` մի քանի տասնյակ կարեւորագույն նախագծեր են ընդունվել, իսկ յոթերորդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում պատգամավորների օրինաստեղծ աշխատանքն իր ծավալով եղել է ռեկորդային:
 
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...