Տպել
07.06.2021
ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2020-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը
1 / 11

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահե Ղալումյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ քննարկվեցին 2020-ի ընթացքում գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրին նախատեսված ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրին հաշվետու տարվա ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները:

Շրջակա միջավայրի նախարարության գործունեությունն ուղղված է եղել շրջակա միջավայրի ոլորտի միջոցառումների իրականացման ապահովմանը: 5 ծրագրի շրջանակում 30 միջոցառում իրականացնելու համար նախարարությունն օգտագործել է 6.15 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 81 տոկոս: Հատկացումները հաշվետու տարում առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի կատարվել են 90.5 տոկոսով, փաստացի ծախսը կազմել է 5 մլրդ 421 մլն դրամ:

2020-ին գյուղատնտեսության բնագավառում 8 ծրագրի շրջանակում 48 միջոցառում իրականացնելու համար ճշտված ծրագրով հատկացվել է 15.2 մլրդ դրամ. օգտագործվել է 11.5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 76 տոկոս: Էկոնոմիկայի նախարարության ճշտված բյուջեն 14 ծրագրի իրականացման համար կազմել  է 41.5 մլրդ դրամ՝ ապահովելով 81.8 տոկոս կատարողական:

Անդրադարձ եղավ նաեւ պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական մի շարք ծրագրերի արդյունավետությանը: Ոչ արդյունավետ համարվեցին կաթիլային ոռոգման կամ կարկտապաշտպան ցանցերի ծրագրերը:

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը պարզաբանեց, որ խաղողի մթերման համար պետությունը վարկեր է տրամադրում տնտեսվարողներին, որպեսզի առավել մատչելի շրջանառու միջոցներ ունենան այդ խաղողը գնելու համար: Խաղողի մթերման գործընթացը կանոնակարգելու համար ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը կարեւորեց հերթերի համակարգ ներդնելու գործոնը: 
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...