Տպել
26.05.2021
Ազգային ժողովը հյուրընկալել էր տարբեր ուսումնական հաստատությունների սաների
1 / 43

Մայիսի 26-ին Ազգային ժողովը կրկին հյուրընկալ էր:  Երկրի օրենսդիր մարմին էին եկել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներն ու դասախոսները, Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական, Մեծամորի  Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ, Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ եւ Երեւանի  թիվ 40 հիմնական դպրոցների  աշակերտներն ու  ուսուցիչները:

Նրանց հետ հանդիպեցին եւ «Բաց դաս»-ն անցկացրին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Գեւորգյանը, Մաթեւոս Ասատրյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, անկախ պատգամավորներ  Սոֆիա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ Թագուհի Թովմասյանը:

Հյուրերը նախ նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին օրենսդրի աշխատանքներին, ծանոթացան խորհրդարանի գործունեությանը եւ կառուցվածքին: Պատգամավորների հետ հանդիպմանը հյուրերն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրին առկա խնդիրները:

Զրույցից հետո հյուրերն այցելեցին  ԱԺ թանգարան եւ գրադարան:

Վերջում, չխախտելով ավանդույթը, լուսանկարվեցին պատգամավորների հետ:
 
 
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...