Տպել
26.05.2021
Ներկայացվեցին ՏՄՊՊ եւ ՀԾԿ հանձնաժողովների անդամների ընտրությունների քվեարկությունների արդյունքները
1 / 8

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունների քվեարկությունների արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր:

77 կողմ եւ 2 դեմ ձայների համամասնությամբ Սերգեյ Աղինյանն ընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում, իսկ Շուշան Սարգսյանը՝ 79 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...