Տպել
21.05.2021
«Խորհրդարան 1918-1920». Պառլամենտական ընտրությունների ժամանակ ինչպե՞ս էին վերահսկում ընտրացուցակները
1 / 1

Ալեքսանդրապոլի քաղաքային իշխանությունները կոչով դիմեցին սեփական քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ինքնակամ ներկայանան ու  ընդգրկվեն ընտրացուցակներում:

«...Քաղաքային Վարչությունը խնդրում է այն քաղաքացիներին, որոնք մտցրած չեն Դումայի ընտրողական ցուցակների մէջ եւ որոնք նոր են եկել Ալեքսանդրապոլ, յայտնել այս մասին նրանց լրացուցիչ ցուցակների մէջ մտցնելու համար այսօրւանից մինչեւ մայիսի 12 ամեն օր առաւօտեան ժամը 9-ից մինչեւ երեկոյեան ժամը 7-ը»: