Տպել
20.05.2021
Կառավարությունն ընդլայնում է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը
1 / 3

Սոցփաթեթի շահառու հանդիսացող աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, պետական մարմիններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետականից մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանն ուղղված նախաձեռնությունը քննարկվեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում: Կառավարությունը, փոփոխություն կատարելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում, ընդլայնում է օրենքի շահառու անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները շահառուները կարող են ուղղել նաե պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի եւ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների ու այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում բյուջեի ծախսերի ավելացում:

Նշվեց, որ առաջիկայում շահառուն իր սոցփաթեթի գումարը կկարողանա օգտագործել նաեւ ատամնաբուժական ծառայությունների համար եւ ուղղել վճարովի մանկապարտեզ հաճախող իր երեխայի վարձի մարմանը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, դրական գնահատելով նախաձեռնությունը, կարեւորեց սոցփաթեթի ծառայություններում նոր ուղղությունների ավելացումը. «Որքան շատ լինեն այս ուղղությունները, այնքան լայն հնարավորություններ կունենան շահառուները գումարը ծախսելու առումով, ինչը նաեւ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա»:

Զեկուցողի խոսքով՝ Կառավարությունը նախատեսում է ընդլայնել շահառուների ցանկը. որպես երկրորդական շահառու կսահմանվի «Ընտանիքի անդամներ» հասկացությունը: Փոխնախարարն ընդգծեց, որ այս պահին շահառուների ցանկում ընդգրկված չեն բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...