Տպել
12.05.2021
Խորհրդարանում հյուրընկալվեց ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը
1 / 3

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 12-ին հանդիպեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ:

Խմբակցության ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնեց, որ իր գործունեությամբ Նիկո Սխերմերսը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ կապերի առավել խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպանը կարեւորեց «Լուսավոր Հայաստան»-ի համագործակցությունը նիդերլանդական  Ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) հետ:

Հանդիպման ընթացքում Մարուքյանն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ կարեւորելով Նիդերլանդների Թագավորության կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն:

Քննարկվեցին նաեւ հունիսին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր: