Տպել
10.05.2021
Խորհրդարանական ճեպազրույցներին «Իմ քայլը» խմբակցությունից մասնակցեցին Վլադիմիր Վարդանյանը եւ Համազասպ Դանիելյանը
1 / 3

Մայիսի 10-ին տեղի ունեցած ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ  անցած շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ցավոք չի նախատեսում որեւէ կանոնի փոփոխություն հունիսի 20-ի ընտրությունների համար:

«Փաթեթում ավելի ազատականացրել ենք կոալիցիաներ կազմելու կարգավորումը, որը էապես կավելացներ կոալիցիաներ ձեւավորելու հնարավորությունը: Գործող նորմը նախատեսում է 6 օր կոալիցիա կազմելու համար, եւ եթե որեւէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը, եւ 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջեւ կազմել կոալիցիա, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների 2-րդ փուլ»,-ասաց Դանիելյանը` պատասխանելով լրագրողի` խորհրդարանական ընտրությունների արդյունքում կոալիցիա կազմելու եւ չկազմելու վտանգների վերաբերյալ հարցին:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...