Տպել
10.05.2021
«Մայիսի 9-ը մեր կյանքում մշտապես եղել է, կա ու կմնա տոն». Վլադիմիր Վարդանյան
1 / 1

Մայիսի 10-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Մայիսի 9-ի խորհրդին:

«Մայիսի 9-ը մեր կյանքում մշտապես եղել է, կա ու կմնա տոն: Անցած տարին բավականին բարդ էր յուրաքանչյուրի համար: Պետք չէ քաղաքականացնել խնդիրը, քանի որ երեկ ցանկացած հայ խառը զգացմունքներ ուներ: Ծանր էր յուրաքանչյուրիս համար: Շատ դեպքերում մենք փորձում էինք վերապրել եւ վերաիմաստավորել տեղի ունեցածը: Միաժամանակ կյանք կար Արցախում, որովհետեւ այնտեղ շարունակում են հայեր ապրել, լսվում է հայոց լեզուն, Արցախը անկախ է, չի գտնվում որեւէ պետության վերահսկողության ներքո: Մենք բոլորս աշխատելու ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, որովհետեւ դա մեր եւ՛ քաղաքական, եւ՛ ազգային նվիրական նպատակներից մեկն է»,-ընդգծեց Վարդանյանը:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...