Տպել
07.05.2021
Խորհրդարանը քննարկեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
1 / 8

Խորհրդարանը մայիսի 7-ի նիստում քննարկեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկել «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Գեղամ Ազատի Հովեյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային գործունեությունը խորհրդարանին ներկայացրեց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը:
Գեղամ Հովեյանը երախտագիտություն հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն իր թեկնածությունը առաջադրելու համար: Նա նշեց, որ հանդիպել է ԱԺ խմբակցությունների, պատգամավորների հետ, ինչի արդյունքում եկել է այն համոզման, որ համատեղ աշխատանքի միջոցով կարող են հաղթահարել պետական բյուջեի արդյունավետ հաշվեքննություն իրականացնելու հարցում եղած մարտահրավերները:

Ներկայացնելով աշխատանքային գործունեությունը՝ թեկնածուն հատկապես ընդգծեց համայնքների հաշվեքննության ոլորտում կուտակած գիտելիքները եւ հմտությունները: «Առաջարկելու եմ ավելի շատ ռեսուրս տրամադրել համայնքների հաշվեքննության համար եւ հետագայում կիրառել հաշվեքննության նոր գործիքակազմ»,-ասաց Հովեյանը եւ Հաշվեքննիչ պալատի զարգացման ռազմավարական ծրագրերի իրագործման հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
 
Թեկնածուի գնահատմամբ՝ իր նպատակը համայնքների հաշվետվության ոլորտում նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելն է: Նա օրենսդրական փոփոխությունների հարցում աջակցության պատրաստակամություն հայտնեց: 

Թեկնածուն պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին համայնքներում կատարվող հաշվեքննություններին, դրանց արդյունքում խախտումների բացահայտմանը, օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը, ՏԻՄ լիազորությունների հստակեցմանը, պալատում կադրային ճիշտ քաղաքականության իրականացմանը, ցածր աշխատավարձերի պարագայում որակյալ մասնագետների պահպանմանը: Հնարավոր չարաշահումներից խուսափելու համար թեկնածուն կարեւորեց համայնքներում նախնական հաշվեքննությունների իրականացումը:  

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում՝ ժամը 14:30-15:30-ը: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...