Տպել
07.05.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին
1 / 11

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ մայիսի 6-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթը:

Նշվեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Հիմնական եւ հարակից զեկուցողներ Համազասպ Դանիելյանը եւ Վահագն Հովակիմյանը ներկայացրին պարզաբանումներ նախագծի ուժի մեջ մտնելու գործընթացի վերաբերյալ:

Նախագծով նախատեսված ամենավերջին կարգավորումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից եւ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու գործառույթի առումով: Հրապարակվելուց 30 օր անց ուժի մեջ կմտնեն դրույթներ, որոնցով կկանոնակարգվի աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունների գործընթացը:  Համապետական ընտրությունների կազակերպմանը վերաբերող  կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:

Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հեղինակին եւ աշխատանքային խմբին հսկայածավալ աշխատանք կատարելու համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...