Տպել
05.05.2021
Խորհրդարանը հյուրընկալեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 4

Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

Ողջունելով հյուրին` Էդմոն Մարուքյանը շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ արդյունավետ գործունեությամբ Ջոն Գալագերը կնպաստի խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-բրիտանական հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձան հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Էդմոն Մարուքյանն այս հարցում կարեւոր համարեց Մեծ Բրիտանիայի կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն:
 


03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...