Տպել
05.05.2021
Հավասարեցվում են վարձակալի եւ վարձատուի իրավունքները
1 / 4

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկեց առաջին ընթերցմամբ։ Հեղինակը՝ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, նշեց, որ գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս մեկ անձի կամարտահայտման արդյունքում ուժը կորցրած ճանաչել անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումը։ Ընթացակարգային կանոնները գործնականում անհնար են դարձնում երաշխավորած նյութական իրավունքի իրացումը։

Առաջարկվել է հնարավորություն տալ գրանցված իրավունքը ուժը կորցրած ճանաչել այն դեպքում, երբ ներկայացվում է միակողմանի դիմում, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ պայմանագրի մյուս կողմին երեք ամիս առաջ պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը ապացուցող համապատասխան փաստաթուղթ։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հավասարեցվում են վարձակալի եւ վարձատուի իրավունքները։

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանն ընդգծեց, որ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի շտկումներ անելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Նա առաջարկեց խորհրդարանին կողմ քվեարկել:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...