Տպել
03.05.2021
Իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ
1 / 21

Մայիսի 3-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր:

Վարչապետի թեկնածուին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Վարչապետի կողմից վարած բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 20-ին անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ դրա համար օրենսդրությունը սահմանում է մեկ տարբերակ՝ Ազգային ժողովի արձակում, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում: Հենց այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ընտրությունների առաջին փուլն է: Այս ընթացքում շատ քննարկումներ եւ շահարկումներ են լինում այն մասին, որ ինչ-որ մի պահի որոշ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել: Ես նախորդ անգամ ասել եմ, որ եթե պայմանավորվածություններ խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստի լուծում ունի. կընտրի վարչապետ: Եվ ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որեւէ կերպ խախտելու փորձեր չեն արվի»,- նշեց  Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ այլ թեմաների, մասնավորապես՝ կորոնավիրուսի պատվաստմանը: Նա հայտնեց, որ ինքն արդեն պատվաստվել է եւ կոչ արեց բոլորին հետեւելու իր օրինակին: 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...