Տպել
30.04.2021
Աշխատանքի հայտարարություն ԵՄ Թվինինգ ծրագրում Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի թարգմանչի թափուր հաստիքի համար
1 / 1

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրին, որն իրականացվում է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ, անհրաժեշտ է Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի թարգմանիչ:

Ծրագրի ընդհանուր նպատակն է խորացնել ժողովրդավարությունը Հայաստանում՝ օրենսդիր մարմնի հիմնական գործառույթների ամրապնդման միջոցով:

Ծրագրի հատուկ նպատակն է զարգացնել Ազգային ժողովի կարողությունները ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳԸ) հետ կապված օրենսդրության եւ քաղաքականության՝ ներառական եւ ապացույցների վրա հիմնված առաջխաղացման նպատակով՝ միեւնույն ժամանակ բարձրացնելով ՀԸԳՀ-ի ազդեցության եւ օգուտների մասին իրազեկվածությունը:

Պայմանագրի ժամկետը կնքման պահից մինչեւ ծրագրի ավարտը՝ 19 ամիս տեւողությամբ:

Գործունեության վայրը՝ ք. Երեւան, ՀՀ Ազգային ժողով:

Վարձատրությունը՝ 20,900 եվրո  (համախառն եւ ամբողջական աշխատավարձ) 19 ամիս ժամանակահատվածի համար:

Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի (ԹՌԽ) թարգմանչի աշխատանքային պարտականությունները (մասամբ կարող են իրականացվել հեռակա կարգով)՝

ԹՌԽ թարգմանչի պահանջվող որակավորումները՝

Ֆինանսական պայմաններ

Վճարումը կատարվում է համաձայն պայմանագրի պայմանների: Պայմանագիրը ստորագրվում է երկու կողմերի միջեւ՝ ծրագրի իրականացման մնացած ժամանակահատվածի համար: Թարգմանչի հետ պայմանագիր է կնքում ԵՄ անդամ պետություն Հունաստանը, մասնավորապես՝ Հունաստանի խորհրդարանի Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայությունը:

Դիմելու եւ ընտրության ընթացակարգը

Ձեր ինքնակենսագրականը (CV) եւ դիմելու դրդապատճառները հիմնավորող ուղեկցող նամակը (Cover Լetter)՝ կազմված Europass ձեւաչափով (https://europa.eu/europass/en), անհրաժեշտ է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեներին՝ twinning_am@parliament.gr եւ european.integration@parliament.am՝ նշելով հաստիքի անվանումը:

Հաջորդ փուլ անցած անհատները կհրավիրվեն առցանց հարցազրույցի եւ կիրականացնեն փորձնական բանավոր կամ գրավոր թարգմանություն՝ լեզվական հմտությունների ստուգման նպատակով: ԹՌԽ թարգմանիչը կարող է անցնել 1 ամիս փորձաշրջան՝ կատարելով հանձնարարություններ ծրագրի թիմի անմիջական վերահսկողությամբ եւ գնահատման նպատակով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) եւ ուղեկցող նամակը (Cover Լetter) մինչեւ 2021 թվականի մայիսի 8–ը:

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Դիմողները չեն կարող ներգրավված լինել ոչ ընտրության, ոչ էլ պայմանագրի կազմման գործընթացում: Ավելին, դիմողները չեն կարող լինել հանրային ծառայողներ կամ արձակուդում գտնվող շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային ժողով) աշխատակիցներ վերջին 6 ամսվա ընթացքում՝ ԹՌԽ թարգմանչի պաշտոնը ստանձնելու համար:

Թարգմանիչը ստորագրում է ծառայությունների մատուցման պայմանագիր եւ ունենում է ինքնազբաղվածության կարգավիճակ: Նրա պատասխանատվության ներքո է ինքնազբաղվածության բոլոր իրավական պահանջների կատարումը, ինչպես նաեւ հարակից բոլոր հարկերի ու ծախքերի վճարումը: 


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...