Տպել
27.04.2021
Կառավարությունը մինչեւ մայիսի 1-ը խորհրդարան կներկայացնի 2020 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
1 / 4

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման ներկայացրեց 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Կառավարությունն օրենքով սահմանված կարգով մինչեւ մայիսի 1-ը խորհրդարան պետք է ներկայացնի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ջանջուղազյանը խոսեց 2020-ի առանձնահատկություններից, անդրադարձավ տնտեսության վրա համավարակի ունեցած բացասական հետեւանքներին: «Նախորդ ճգնաժամերի պարագայում մի դեպքում առաջարկի ցնցում էր, մյուս դեպքում` պահանջարկի: 2020-ի համար եւ առաջարկի, եւ պահանջարկի շոկ կար»,-ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով` եթե մինչեւ 2020-ը լավատեսական կանխատեսումներ կային, ապա արդեն տարվա սկզբին միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունները փոխեցին իրենց կանխատեսումները: Եթե հունվարին հրապարակված կանխատեսումներով դեռեւս շարունակվում էր 2019-ի լավատեսության իներցիան, Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տեղեկության համաձայն` 3.3 տոկոսով տնտեսության աճ էր գնահատվում, ապա արդեն ապրիլին համաշխարհային տնտեսության համար կանխատեսումները կազմում էին բացասական 3 տոկոս: Հունիսին արդեն 4.9 տոկոս անկում էր կանխատեսվում:

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքներին:

Նշվեց, որ այդ ժամանակահատվածին բնորոշ անորոշության աստիճանը հաշվի առնելով` ներկայացվել է տնտեսական 2 տոկոս անկման սցենարին համապատասխան բյուջեի շրջանակի վերանայում նախատեսող նախագիծ: Հարկաբյուջետային քաղաքականության փոփոխության տրամաբանության նպատակը դրան համարժեք քաղաքականություն ունենալն է եղել: «Տնտեսական վերելքի ժամանակ ենթադրվում է, որ այն պետք է լինի զսպող կամ չեզոք ազդեցություն ունեցող քաղաքականություն, իսկ այդ ժամանակահատվածում կուտակած պաշարները պետք է օգտագործվեն սպասվող ճգնաժամի ժամանակ` մեղմելու ճգնաժամի բացասական ազդեցությունը»,-փաստեց նախարարի պաշտոնակատարը: Նա հավելեց, որ ծախսերին առնչվող որեւէ պարտավորություն չի նվազեցվել, հակառակը` առաջարկվել է նոր պարտավորությունների իրականացում:

Ինն ամսվա ծրագրով եկամուտների համար նախատեսված ցուցանիշը կատարվել է 98.8 տոկոսով: Հատկանշական է, որ ներքին ռեսուրսներից ակնկալվող ցուցանիշը կատարվել է 100.3 տոկոսով: Հարկային եկամուտները ծրագրայինի  համեմատ ունեցել են 100.6 տոկոս կատարողական: Ծախսերի գծով 84.4 տոկոս կատարողական է արձանագրվել: Ինն ամսվա արդյունքներով համեմատաբար ցածր է եղել արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականը` կազմելով 27.5 տոկոս: 
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...