Տպել
23.04.2021
Ուսանողները կրկին խորհրդարանում են
1 / 34

ՀՀ ԱԺ <<Լուսավոր Հայաստան>> խմբակցության անդամ Աննա Կոստանյանն ապրիլի 23-ին հանդիպեց Երեւանի մի շարք համալսարանների ուսանողների հետ:

Պատգամավորին հետաքրքրում էր, թե ուսանողները որքանով են հետաքրքրված ոլորտում տեղի ունեցող փոխոխություններով: Աննա Կոստանյանի համոզմամբ՝ երիտասարդությունը պետք է երկրի որոշումների կայացման հարցում վճռորոշ դեր ունենա: «Երիտասարդները պետք է լինեն խթանող ուժն ու նախաձեռնողը, վեր հանեն իրենց վերաբերող խնդիրները եւ առաջարկեն լուծումներ»:

Ուսանողները հիմնականում նշեցին, որ մինչ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի ընդունումը բոլոր բուհերում առանձին քննարկումներ չեն իրականացվել թեմայի վերաբերյալ: Նրանք մտահոգություն հայտնեցին, որ փոփոխությունների արդյունքում բուհերի կառավարման խորհրդում նվազել է ուսանողների ներկայացվածությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ինքնակառավարվող ուսանողական միավորումների դերին:

Ուսանողներն անհրաժեշտ համարեցին, որ թեզերի եւ դիպլոմային աշխատանքների պաշտպանությունն անցկացվի առկա համակարգով, իսկ համավարակի ընթացքում հատկապես հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի դեպքում նվազեն վարձավճարները:

Ուսանողները նաեւ այցելեցին ԱԺ թանգարան, ծանոթացան խորհրդարանի պատմությանը եւ Ազգային ժողովին տարբեր ժամանակներում նվիրաբերած նմուշներին: