Տպել
23.04.2021
Աշակերտների շրջայցն ԱԺ շենքում
1 / 24

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 23-ին հյուրընկալեց Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտներին:

Խորհրդարանի փոխխոսնակը, ներկայացնելով օրենսդիր մարմնի գործունեության մանրամասները, նշեց, որ ինքն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների ու ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի անդամ է:

Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը նշեց, որ օրերս կայացել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որի շրջանակում հանձնաժողովներում ներկայացվել են զեկույցներ, ընդունվել բանաձեւեր:

Անդրադառնալով իր հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին՝ կարեւորվեց վերջերս ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որով առաջարկվում է պետական դավաճանության եւ լրտեսության համար սահմանել ցմահ ազատազրկում գույքի բռնագանձմամբ:

Հյուրերը նաեւ հետաքրքրվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Խորհրդարանի փոխնախագահը ներկայացրեց արտահերթ ընտրությունների անցկացման ընթացակարգը:

Կարեւորելով կրթության դերը մեր երկրում՝ Վահե Էնֆիաջյանը նշեց. «Կրթությունը մեր ազգի պահպանման ու պետության զարգացման միակ երաշխիքն է: Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրեք՝ առաջին հերթին պետք է լինեք կրթված»:

Զրույցից հետո փոխնախագահի ուղեկցությամբ աշակերտները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, եղան ԱԺ նիստերի դահլիճում, ապա թանգարանում եւ գրադարանում:
 


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...