Տպել
23.04.2021
Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը
1 / 1

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենա օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջեւ ստորագրել Միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: