Տպել
23.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Վրթանես Փափազյանի խնդրանքը խորհրդարանին՝ համազգային սգո օր սահմանելու մասին
1 / 3

1920-ի ապրիլի 3-ին գրող Վրթանես Փափազյանը գրությամբ դիմեց Առաջին հանրապետության պառլամենտին՝ ապրիլի 12-ը (հին տոմարով) համազգային սգո օր հայտարարելու համար: Փափազյանը հատկապես շեշտում էր. «Գաղափար կազմելու համար կորուստի ահավորության մասին բավական է հիշատակել, որ սպանվեցին եւ մորթվեցին մոտ 760 մտավորականներ»: Գրողը նկարագրում է, որ 1915 թվականի ապրիլի 11, 12 եւ 13-ին թուրքական կառավարությունը ծրագրված ոչնչացրեց նախեւառաջ հայ մտավորականներին՝ Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Սիամանթո եւ այլոք:

Փափազյանը նամակն ավարտում է հետեւյալ կերպ. «Լիահույս եմ որ Հայաստանի Պարլամենտը կատարելապես իր սրտին եւ զգացմունքներին համապատասխան զննելով իմ այդ առաջարկութիւնը՝ կանի պատշաճ հետեւութիւնը վաղօրօք ի գիտութիւն ամենքի»: