Տպել
22.04.2021
Կայացավ ՀՀ Ազգային ժողովի Թվինինգ ծրագրի առաջին բաղադրիչը
1 / 2

Ապրիլի 19-21-ը տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի կարողությունների հզորացում` ՀԸԳՀ վերահսկողության եւ իրականացման հետագա աջակցության նպատակով» Թվինինգ ծրագրի առաջին բաղադրիչը:

«Ինստիտուցիոնալ կառույցների, համակարգերի եւ գործիքների ուժեղացում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքի համարե խորագրով աշխատաժողովը միտված էր ՀՀ խորհրդարանի աշխատակարգի եւ աշխատակազմի կարողությունների բարելավմանը:

 Ծրագրին մասնակցում էին Հունաստանի կողմից 1-ին Բաղադրիչի ղեկավար, դոկտոր Վասիլիոս Սվոլոպուլոսը, Հայաստանի կողմից 1-ին Բաղադրիչի ղեկավար Կորյուն Սարգսյանը, Հունաստանի խորհրդարանի կողմից Թվինինգ ծրագրի ղեկավար Էլենի Կանելոպուլուն, շահառու երկրի կողմից Թվինինգ ծրագրի ղեկավար Մարի Մանուկյանը, Թվինինգ ռեզիդենտ խորհրդատու Ջորջիա Մակրոպուլուն, ինչպես նաեւ Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների բազմաթիվ աշխատակիցներ, փորձագետներ:

Եռօրյա հանդիպումների ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց խորհրդարանների աշխատակարգը, հանգամանալից ցուցադրվեց օրենսդրական, վերահսկողական եւ ներկայացուցչական գործառույթների իրականացման գործընթացը, կատարվեց փորձի փոխանակում:

Հավելենք նաեւ, որ ծրագիրը տեւելու է երկու տարի, իսկ այսպիսի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: