Տպել
07.10.2005
Լատվիայի նախագահը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում հյուրընկալվեց Լատվիայի Հանրապետության նախագահ Վայրա Վիկե Ֆրեյբերգան: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ու խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման առանցքում հայ-լատվիական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Լատվիայի փորձը եվրաինտեգրման ճանապարհին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը (Լատվիայի խորհրդարանի նախագահի Հայաստան այցի ժամանակ միջխորհրդարանական համագործակցության հուշագիր ստորագրվեց)եւ ռեգիոնալ կապերի ամրապնդումը` մարզերի ու քաղաքների միջեւ ուղիղ կապերի հաստատմամ բ: Անդրադարձ եղավ նաեւ առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերին, քննարկվեց երկու երկրների միջեւ ուղիղ չվերթի հաստատման հնարավորությունը, որը կարող է խթան դառնալ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար:

Լատվիայի Հանրապետության նախագահ  Վայրա Վիկե Ֆրեյբերգան կարեւորեց սահմանադրական բարեփոխումների հաջողությունը Հայաստանում, նշելով, որխորհրդարանները միշտ ժողովրդավարության հիմնասյուներն են եւ երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունը կարեւոր դեր ունի միջպետական փոխհարաբերություններում: Նա պատրաստակամություն հայտնեց շարունակել Հայաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցությունը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը շնորհակալությու ն հայտնեց` Լատվիայի խորհրդարանում առաջին ընթերցմամբ հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունման համար, ի պատասխան տիկին Ֆրեյբերգան նշեց, որ Թուրքիա իր այցի ժամանակ եւ նախագահի, եւ վարչապետի հետ հանդիպումներում անդրադարձել է հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը` կարեւորելով երկրի պատմության մեջ մութ էջեր չունենալը եվրոպական ընտանիքին անդամակցելուց առաջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: