Տպել
04.10.2005
Կարեւորվեցին համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Սայմոն Լանին, որ Հայաստանում է գտնվում «Անվտանգությունը Հարավային Կովկասում»`  ՆԱՏՕ ԽՎ-ի եւ ՀՀ ԱԺ-ի համատեղ սեմինարի անցկացման շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը:

Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեցին ՀՀ ԱԺ եւ ՆԱՏՕ ԽՎ-ի համագործակցության հարցերը, պարոն Լանը նշեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանը ՆԱՏՕ ԽՎ-ի առաջնահերթություններից է եւ կարեւորեց միջխորհրդարանական վեհաժողովում ակտիվ աշխատանքը` դրվատելով Հայաստանի պատվիրակության գործունեությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ 2006-ին Հայաստանում հակաահաբեկչական եւ քիմիական զենքի կիրառման դեմ միջազգային կոնֆերանսների անցկացման հնարավորությունները, պարոն Լանը ՆԱՏՕ ԽՎ-ի լիակատար աջակցությունն արտահայտեց այդ ծրագրերին:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց ՆԱՏՕ ԽՎ-ի աջակցությունը տարածաշրջանային համագործակցության կայացմանը` նշելով, որ համատեղ քննարկումները նպաստում են տարաձայնությունների հաղթահարմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: