Տպել
13.04.2021
Սոցիալական երաշխիքներ են նախատեսվում մարտական գործողություններին մասնակցող պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար
1 / 7

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ ապրիլի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է զինվորական ծառայության մեջ որպես կամավորական ընդգրկված, զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ գտնվող եւ պետական պաշտոն ու պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձը պահպանել մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական ծառայողի կատարողականը բացասական գնահատելու դեպքում առաջարկվում է չկիրառել օրենքով նախատեսված՝  հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ աշխատավարձի իջեցման դրույթները:

Օրենքի ընդունումից հետո ՊԵԿ քննիչներին հավելավճար կտրվի ոչ թե ըստ կոչման, այլ ըստ դասային աստիճանի:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը: