Տպել
04.10.2005
Քննարկվեցին ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխայիլ Կրոտովին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հոկտեմբերի 5-ից Երեւանում սկսվող ԱՊՀ ՄԽՎտնտեսության ու ֆինանսների եւ գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերին առնչվող հարցեր: Պարոն Կրոտովը Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին իրազեկեց ԱՊՀ ՄԽՎ-ի ընթացիկ աշխատանքների մասին, քննարկվեցին նաեւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք լիագումար ԱՊՀ ՄԽՎ  լիագումար նիստի աշխատանքներին առնչվողխնդիրներ: