Տպել
04.10.2005
Տեղական ինքնակառավարման մարմինները` համաեվրոպական համագործակցության շրջագծում

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Եվրոպայի Խորհրդի կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով ՀՀ  Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը իրազեկեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի եւ հանրաքվեի նախապատրաստման աշխատանքների մասին: Պարոն Ստազին, խորհրդարանը որակելով որպես ժողովրդավարության տուն` կարեւորեց ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը Հայաստանում` եւ հաջողություն մաղթելով այդ գործընթացներին, վստահություն հայտնեց, որ բարեփոխումներըկնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների կատարելագործմանը: «Մեր նպատակը ընդհանուր եվրոպական ապագան է»` նշեց պարոն Ստազին` պատրաստակամություն հայտնելով աջակցել Հայաստանի ՏԻՄ մարմինների կատարելագործմանը եւ եվրոպական  համագործակցության կայացմանը: Այդ շրջագծում` քննարկվեցին նաեւ Հարավային Կովկասի երեք երկրների տեղական ինքնակառավարման մարմինների, ապա նաեւ եվրոպական ՏԻՄ-երի հետ համագործակցության հնարավորությունները: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հանրաքվեի հաջող ելքի պարագայում հաջորդ քայլը լինելու է օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Նշվեց նաեւ, որ ապրիլին Երեւանում Եվրամիության աջակցությամբ կկազմակերպվի ռեգիոանալ համագործակցության խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս, որը կնպաստի նաեւ ռեգիոնալ կապերի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր: