Տպել
09.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Արտաքին գործերի մինիստրության արձագանքը ավստրիացի սպայի խնդրանքին
1 / 1

1920-ի հունվարի 2-ին լրտեսության մեջ մեղադրվող ավստրիացի սպան դիմեց Պառլամենտի Դատաստանական հանձնաժողովին՝ խնդրելով ներում շնորհել իրեն:

«Տեղեկանալով, որ պատերազմական Ատենի կողմից, որպէս լրտես, 15 տարւայ տաժանակիր աշխատանքի դատապարտւած աւստրիական սպայ՝ Մօրօկուտին դիմել է Պարլամենտին, խնդրելով ներումն շնորհել իրան եւ որ, նախագահութիւնդ յանձնած է նրա խնդրագիրը Դատաստանական յանձնաժողովին ի քննութիւն, պարտք եմ յայտնել, որ Անգլիական Զօր. Հետախուզիչ Բաժանմունքը ձեռք է բերել մի դոկումենտ որով անյերքելի կերպով հաստատւում է Մօրօկուտիի լրտես Աւստրօ-գերման ագենտ լինելը:

Տեղեկացնելով Ձեզ այդ մասին, խնդրում եմ յանձնարարել Դատաստանական յանձնաժողովին այդ գործի մասին իր եզրակացութիւնը տալուց առաջ քննէ այդ դոկումենտը, որի պատճէնը շուտով կ’ուղարկւի Ձեզ»: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...