Տպել
05.04.2021
Առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը. նախկին 1500 դրամի փոխարեն այն կդառնա 6000 դրամ
1 / 10

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում:

1999 թ. սկսած՝ դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը չի փոխվել, սակայն երկրում սոցիալ-տնտեսական պայմանները մոտ 4 անգամ փոխվել են: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ 2018-ին դատարանների վրա մոտ 9 մլրդ դրամի փաստացի ծախսեր են կատարվել, մինչդեռ ստացվել է 1,7 մլրդ դրամի եկամուտ: 2019-ի 12 մլրդ դրամի ծախսի դիմաց ստացվել է 2 մլրդ դրամի եկամուտ: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ փոխնախարարն ընդգծեց, որ միջազգային փորձի ուսումնասիրություն է իրականացվել:

Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն կդառնա 6000 դրամ: Սահմանվել է պետական տուրքի առավելագույն չափ՝ Առաջին ատյանի դատարանում այն կկազմի 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ:

Վարչական գործերի համար սահմանվել է տուրքի բանաձեւ: Վերանայվել է արտոնությունների համակարգը. օրենքում չհիմնավորված արտոնություններ կան: «Լրացուցիչ կարեւոր արտոնություններ ենք սահմանել, որոնցից է համայնքի ղեկավարի՝ հավաքներին վերաբերող որոշումների, գործողությունների օրինաչափությունը բողոքարկելու հարցը: Այդ դեպքում պետական տուրք չի գանձվի: Պետտուրք չի գանձվի նաեւ ընտանիքում բռնության դեպքերի գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների դեպքում»,-պարզաբանեց Դանիելյանը:

Պետական տուրք չի գանձվի նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից, երբ դատարանում կվիճարկվեն Ընտրական օրենսգրքով սահմանված իրավախախտումները:

Օրենքում ավելացել է պետական տուրքի նոր արտոնություն, որը վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետեւանքով մահացած քաղաքացիների՝ ժառանգության վկայագիր ստանալու հարաբերություններին: Այդ դեպքում եւս պետտուրքից ազատվելու արտոնություն է սահմանվել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարակից զեկույցում գործընկերներին առաջարկեց դրական եզրակացություն տալ փոփոխություններին:

Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: 


03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...