Նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում: «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը վերաբերում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության չափի բարձրացմանը: Նախագծի հեղինակ Արտաշես Պետրոսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության գործող 500 կվտ շեմը բարձրացնել մինչեւ 2մգ/վտ որոշակի սահմանափակումներով:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 1 տարվա գործունեություն ծավալած իրավաբանական անձինք կարող են տեղադրել ոչ ավելի, քան 500 կվտ հզորությամբ տեղակայանք, իսկ 1 տարուց ավելի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ ոչ ավելի, քան 2 մգ/վտ հզորությամբ տեղակայանք՝ հաշվի առնելով նրանց նախորդ տարվա սպառած էլեկտրաէներգիայի ծավալները:
Հեղինակի խոսքով՝ նախաձեռնության նպատակը տնտեսվարողների համար էլեկտրաէներգիայի մատչելիության ապահովումն է, ինչն իր հերթին կնպաստի տնտեսության աշխուժացմանը:
ԱԺ նախագահի ցավակցական ուղերձն Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ
«Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների համար: Հանգչի՛ր խաղաղությամբ, հերոս»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյա...
ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը մարտի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: ...
ԱԺ պատգամավորը հանդիպեց արցախյան պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպեց արցախյան պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Նրանք նշեցին, որ Մարտունի-3 զորամասի 76 զինվորի մահվան, ինչպես նաեւ Հադրութի Վանք գյուղում 50 օրից ավել շրջափակման մեջ գտնված, հետագայում խոշտանգված եւ սպանված զինվոր...
Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը մարտի 31-ին հանդիպեցին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ: Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կարգավորող օրենսդրությանը, մասնավորապես՝ «Անհայտ կորած անձանց մ...
Աշխատանքային քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ
Մարտի 27-28-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպեց աշխատանքային քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց ...