Տպել
26.03.2021
«Ժամանակն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք». Նաիրա Զոհրաբյան
1 / 1

Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Արցախի խորհրդարանի կողմից  օրերս ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հարցին: Պատգամավորը նախ անդրադարձավ նախագծի ընդունման վերաբերյալ ԱՀ խորհրդարանի հիմնավորմանը, ապա նշեց. «Մենք պետք է հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը: Հայերենը բնականաբար  մնում է պետական լեզու, երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը: Արցախի 75 տոկոսի կորստից հետո Ռուսաստանը՝ որպես նաեւ Արցախի անվտանգության երաշխավոր, այսօր անչափ մեծ դերակատարությունն ունի»:

Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ բազմիցս արած այն դիտարկմանը, թե ժամանակն է՝ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք: «Առաջիկայում ԲՀԿ-ն այդ ռազմաքաղաքական դաշինքի շատ ավելի դետալային մանրամասներ կհայտնի»,-ճեպազրույցն ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...