ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 19-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագծերի փաթեթից հանվել են երկու՝ Վարչական եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում նախատեսված փոփոխություններն ու լրացումները: Դուրս են բերվել վիճահարույց եւ կարգապահական պատասխանատվության հիմքերին վերաբերող խնդրահարույց դրույթները: Ամփոփվել են Արդարադատության նախարարության գործընկերների առաջարկությունները:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն այս հարցով ներկայացուցիչ չի նշանակել, սակայն Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն աշխատել է հանձնաժողովի անդամների հետ՝ մասնակցելով լրամշակման աշխատանքներին:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ լիագումար նիստին առաջին ընթերցման ժամանակ բարձրացված բոլոր խնդրահարույց հարցերը լուծվել են:
Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ. 1918-1920». եզակի փաստաթղթեր
Մարտի 19-ին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման ակունքներում կանգնած նշանավոր պետական, հասարակական, քաղաքական եւ ռազմական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան օրն է: 2018-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումից ուղիղ 100 տարի անց, Հայաստանի երրորդ հանրապետության Ազգային ժողովի ջանքերով հրատա...
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունվեց. խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստը
Մարտի 19-ի արտահերթ նիստում Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփ...
Սերգեյ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
«Ընտրական օրենսգրիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող բարեփոխումների, մասնավորապես ընտրակարգի վերաբերյալ խոսել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
Տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Մարտի 19-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ կից: ...
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը
Խորհրդարանի մարտի 19-ի նիստում քննարկվեց ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ելույթներից եւ հարցուպատասխանից հետո եզրափակիչ ելույթում Վլադիմիր Վարդանյանն ա...
Պատգամավորները փոփոխություններ են նախաձեռնել ՀՀ դատական օրենսգրքում
ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարեց արտահերթ նիստ: Օրակարգում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխու...
Ելույթներ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Մարտի 19-ին խորհրդարանում գումարված արտահերթ նիստում քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ ելույթներ ունեցան պատգամավորները: Տարոն Սիմոնյա...
Հարցեր Վլադիմիր Վարդանյանին
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ փաթեթի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Անի Սամսոնյանի գնահատմամբ՝ ...
Խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց
ՀՀ Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ մարտի 19-ին գումարեց արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք...