Տպել
15.03.2021
«Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագիծը մերժվեց
1 / 4

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը քննարկվեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում:

«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն առաջարկում են վերացնել ռազմական դրությունը: Հիմնական զեկուցող Արման Աբովյանը նշեց, որ  ռազմական դրություն հայտարարելու հիմքերն այժմ վերացել են, ուստի առաջարկվում է վերացնել  այն:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձան օրինական ուժի մեջ մտած, բայց չկիրառվող սահմանափակումներին: Որպես օրինակ նշվեց ընդդիմադիր ուժերի ամենօրյա հանրահավաքների անցկացումը, ինչը ռազմական դրության պայմաններում անթույլատրելի է, բայց միաժամանակ չի արգելվում համապատասխան կառույցների կողմից:

«Ռազմական դրության ռեժիմի պահպանումը լուրջ խոչընդոտ է քաղաքական զարգացումների համար»,-ասաց Արման Աբովյանը՝ ընդգծելով, որ ռազմական դրության պայմաններում արգելվում է իրավական քայլերի դիմել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ռազմական դրության ժամանակ ընդդիմությունը չի կարող վարչապետի դեմ անվստահության գործընթաց սկսել. «Այսինքն, խորհրդարանական մակարդակով սահմանափակված է ժողովրդավարությունը»:

Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ ընդդիմության համար ռազմական դրությունը խոչընդոտներ չի ստեղծում: Բացի այդ, տարածաշրջանում զորավարժություններ են եւ անվտանգային խնդիրներ կան, սակայն այս մասին ընդդիմադիրները չեն խոսում. «Հիմա ընդունելի չէ ռազմական դրության չեղարկումը»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ռազմական դրությունը քաղաքական ներկա զարգացումներին չի խանգարում: Նա տեղեկացրեց, որ Կառավարությունը մոտ ապագայում հանդես կգա ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ:

Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...