Գիրք նվիրելու օրը, որն ամեն տարի 2008 թվականից ի վեր անցկացվում է Հայաստանում եւ Արցախում, դարձել է յուրօրինակ եւ սպասված տոն:
Փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայկական երկու պետություններում նշանավորվում է միմյանց գիրք նվիրելու միջոցառումներով, գրական ընթերցումներով ու հանդիպումներով:
Գրքի կարեւորությունն ընդգծող նման միջոցառում փետրվարի 19-ին անցկացվեց ՀՀ Ազգային ժողովի գրադարանում. հանրապետության 10 մարզի 10 երաժշտական դպրոցի նվիրեցին 170 անուն երաժշտական գրականություն:
ԱԺ գրադարանի երկարամյա աշխատակից Ֆաթմա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ երաժշտական դպրոցների աշակերտները նաեւ այս գրքերի շնորհիվ հնարավորություն կունենան ծանոթանալու հայ կոմպոզիտորներ Վլադիլեն Բալյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոմանոս Մելիքյանի եւ այլ՝ հայ ու այլազգի հեղինակների երգերին, դաշնամուրային ստեղծագործություններին: Հետաքրքիր փաստ. Հովհաննես Թումանյանի 139 ստեղծագործության հիման վրա 128 երգահան բազմաժանր երաժշտական գործեր են ստեղծել:
ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը շնորհավորեց ներկաներին գեղեցիկ տոնի առթիվ՝ նշելով, որ վերջին շրջանում սակավաթիվ էին նման միջոցառումները՝ պայմանավորված օբյեկտիվ պատճառներով: Պատգամավորը մտահոգիչ համարեց համայնքներում գրադարանների սակավությունը:
Չշրջանցվեցին նաեւ խնդիրները: Եղեգնաձոր քաղաքի երաժշտական դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը նշեց, որ երաժշտական դպրոցներում երաժշտական գործիքների պակաս կա: Նա օրենսդիրների ուշադրությունը հրավիրեց այդ փաստին՝ հույս հայտնելով, որ աջակցությունը չի ուշանա:
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը հանդիպել է Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...