Տպել
11.02.2021
«Ավանդների ներգրավման մասին» օրենքով սպառողների շահերը խախտած բանկերը կտուգանվեն
1 / 8

Պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Ավանդների ներգրավման մասին» օրենքում եւ տուգանել բանկերին խախտումների դեպքում: 365  օրվա ընթացքում առաջին անգամ կատարված խախտման համար նախատեսվում է գանձել մինչեւ 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում երկրորդ անգամ կատարվող խախտման դեպքում կգանձվի մինչեւ 1 մլն դրամ, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամ: Եթե 365 օրվա ընթացքում  խախտում կկատարվի  երրորդ անգամ, ապա բանկը կտուգանվի  մինչեւ 2 մլն դրամի չափով:

Արտակ Մանուկյանը նշեց, որ խստացումներն ուղղված են խախտումների կանխարգելմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...