Տպել
04.02.2021
Առավել խիստ պատիժներ՝ պետական դավաճանության եւ լրտեսության համար
1 / 8

Պետական դավաճանության եւ լրտեսության համար նախատեսված պատիժների խստացում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստում, նախագահող՝ Վլադիմիր Վարդանյան: ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները հեղինակել են պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը:

Հանձնաժողովն առաջարկեց պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա, կամ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության մասով՝ 12-20 տարի ազատազրկում:

Քննարկվեցին նաեւ «Հանրագրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նպատակն է հստակեցնել առկա կարգավորումները, լուծել Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները:

Իսկ «Հանրային խորհրդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ այսուհետեւ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովելու է նրա քարտուղարությունը՝ վարչապետի աշխատակազմի կառուցվածքի ստորաբաժանման կազմում:

Գործադիրն ընդունեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խմբի ներկայացրած տեխնիկական-խմբագրական փոփոխության առաջարկը:

Քննարկված, լրամշակված նախագծեր ն ստացան դրական եզրակացութուն: 
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...