Տպել
03.02.2021
ԵՄ Թվինինգ ծրագիր. աշխատանքի հայտարարություն

Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնական 
  
ԵՄ կողմից ֆինանսավորվող թափուր աշխատատեղ՝ Հայաստանի «Ազգային ժողովի կարողությունների հզորացում՝ ՀԸԳՀ վերահսկողության եւ իրականացման հետագա աջակցության նպատակով» ծրագրի շրջանակներում (Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ)

Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնականի հաստիքի համար հայտ կարող են ներկայացնել անգլերենին եւ հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող անձինք՝ պատրաստ աջակցելու Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուին եւ ծրագրի թիմին՝ իրականացնելու ծրագիրը:

Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնականի աշխատանքային պարտականությունները՝ (մասամբ կարող են իրականացվել հեռակա կարգով):

*  Վարչական օժանդակություն

*  Լոգիստիկա/ծրագրի համակարգում

*  Գրասենյակի կառավարում

*  Գրավոր եւ բանավոր թարգմանչական ծառայություններ:

Պահանջվող որակավորումները

* Բարձրագույն կրթություն (իրավաբանական կրթությունը կդիտվի որպես առավելություն)

* Բանավոր եւ գրավոր անգլերենի եւ հայերենի գերազանց իմացություն

*  Համակարգչային գիտելիքներ (MS Office Word, Excel, PowerPoint, համացանցից օգտվելու հմտություն)

*  Փաստաթղթեր կազմելու գերազանց ունակություններ

*  Կազմակերպչական եւ հաղորդակցության գերազանց կարողություններ

*  Ճկունություն՝ աշխատանքային ժամերի առումով:

 Վարձատրությունը

Վարձատրությունը կիրականացվի Թվինինգ պայմանագրի համաձայն: Ամսական աշխատավարձը կկազմի 1.100 եվրո:

 Դիմելու ընթացակարգը

Դիմումները պետք է ներառեն ինքնակենսագրական (CV) եւ հետաքրքրվածության նամակ (Cover letter), որոնք EC (Europass) ֆորմատով պետք է ուղարկվեն հետեւյալ էլ. հասցեներին՝ twinning_am@parliament.gr; european.integration@parliament.am միաժամանակ՝ հղում կատարելով պաշտոնին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2021 թվականի փետրվարի 16:

Ծրագրի տեւողությունը՝ 24 ամիս:

Աշխատանքի նկարագրության եւ պահանջների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ կից փաստաթղթից :


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...