Տպել
04.11.2020
Շարունակվել են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ նախնական քննարկումները
1 / 3

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անի Սամսոնյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին նախատեսված հատկացումները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ավելացել է աշխատակազմի ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված գործունեության ոլորտների ընդլայնմամբ եւ այս օրերին ստեղծված իրավիճակով: Համեմատականներ անցկացնելով նախորդ տարիների հետ՝ Արման Թաթոյանն ընդգծել է, որ աճել են ՄԻՊ աշխատակազմին ուղղված բողոքները, երեք անգամ ավելացել է դրական լուծված գործերի թիվը:

ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ այս պահին կառույցն իր ուշադրության ներքո է պահում Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեր երկրի խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները: «Ակնհայտ է, որ խոսքը գնում է թիրախային զինված հարձակումների մասին թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի բնակչության, խաղաղ բնակավայրերի նկատմամբ»,-ընդգծել է Արման Թաթոյանը: Ըստ բանախոսի՝ արձանագրվել են ՀՀ երկու մարզերի՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի բնակավայրերի նկատմամբ հրթիռային հարձակումներ:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ իրենք համագործակցում են Արցախի ՄԻՊ աշխատակազմի հետ, համատեղ իրականացնում փաստահավաք աշխատանքներ:

Արման Թաթոյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած հարցերին:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...