Տպել
08.10.2020
Արկադի Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Արկադի Խաչատրյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի հետ:

Հանդիպման ընթացքում Արկադի Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավարը դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի միջոցով Արցախյան հիմնահարցի լուծման հերթական փորձը: Արկադի Խաչատրյանն անթույլատրելի է համարել Թուրքիայի ապակայունացնող դերը, ուղղակի ներգրավվածությունը եւ հատկապես վարձկան զինյալների օգտագործումն Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններում, ինչպես նաեւ խաղաղ բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների ու դպրոցների թիրախավորումն ու արգելված զենքերի օգտագործումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են:

Արկադի Խաչատրյանը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բրազիլիայի կառավարության կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...