Տպել
07.10.2020
Քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություն
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին արտահերթ նիստ է գումարել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցումով քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները, առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու, ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ՝ Կառավարությունը մտադիր է խնդրին ավելի համապարփակ եւ ընդգրկուն լուծում տալ, ուստի եւ հանդես է եկել լրացուցիչ առաջարկություններով:

ՀՀ հարկային օրենսգրքի 124-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերին եւ վարկային կազմակերպություններին՝ առանց հարկային հետեւանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաեւ 91 եւ ավելի օր ժամկետանց  վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները՝ պայմանով, որ ժամկետանց պետք է դարձած լինեն 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ:

Առաջարկվել է վերոնշյալ կարգավորումները կիրառել ոչ միայն նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ներված տույժերի եւ տուգանքների, այլ նաեւ սահմանված ժամկետից առաջ    ներված տույժերի եւ տուգանքների նկատմամբ:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են կարգավորումներից բխող հնարավոր ռիսկերին եւ ֆինանսական մոտավոր գնահատականին:

Ընդունելով ներկայացված առաջարկները՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: 
 


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...