Տպել
07.10.2020
Խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սկսված պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ   հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

Մեկ առաջարկ ներկայացրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը, որը հեղինակն ընդունել է:

Գաբրիել Բալայանը նաեւ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող թեժ գծի հեռախոսահամարները՝ 1-28, 85-01, 85-03:

Նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվել է:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանը չի կայացել. Կառավարությանը հարցերով դիմելու համար որեւէ պատգամավոր չէր գրանցվել:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը:  


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...