ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին գումարել է արտահերթ նիստ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրինագծով սոցիալական փաթեթի շրջանակում հատկացվող գումարները պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ կարող են փոխանցվել նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց կթույլատրվի փոխանցումներ կատարել:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը 4 առաջարկ են ներկայացրել, որոնք Կառավարության ներկայացուցչի համար ընդունելի են եղել: Մասնավորապես առաջարկվել է նախագծի 2-րդ մասից հանել «պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ» արտահայտությունը, նախագծում ներառել «սոցիալական փաթեթի շահառուներ» արտահայտությունը, սահմանվող դրույթի իրագործման համար սահմանել մեկ տարի ժամկետ:
Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Խորհրդարանը հոկտեմբերի 7-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ պատգամավորների կողմից առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվ...
Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը խորհրդարանում
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել են ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էզզադդին Ռազշիդ Հաջիի հետ: Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով...
Քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը երկրորդ ընթերցումով քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկ...
Խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սկսված պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ՀՀ պաշտպան...
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00: ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հոկտեմբերի 7-ին Արկադի Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասինե օրենքում փոփո...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:15-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը կից հղմամբ: ...