Տպել
07.10.2020
Արտահերթ նիստ է հրավիրել ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը
1 / 3

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին գումարել է արտահերթ նիստ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրինագծով սոցիալական փաթեթի շրջանակում հատկացվող գումարները պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ կարող են փոխանցվել նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց կթույլատրվի փոխանցումներ կատարել:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը 4 առաջարկ են ներկայացրել, որոնք Կառավարության ներկայացուցչի համար ընդունելի են եղել: Մասնավորապես առաջարկվել է նախագծի 2-րդ մասից հանել «պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ» արտահայտությունը, նախագծում ներառել «սոցիալական փաթեթի շահառուներ» արտահայտությունը, սահմանվող դրույթի իրագործման համար սահմանել մեկ տարի ժամկետ:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...