Տպել
30.09.2020
Արարատ Միրզոյանն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ստորագրած կարգադրությունը

ՀՀ ԱԺ նախագահն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաջյանին եւ ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանին «Բիշքեկ գործուղելու մասին» ավելի վաղ ստորագրած կարգադրությունը: Հիշեցնենք, որ պատգամավորները ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում պիտի մասնակցեին Ղրղզստանում տեղի ունենալիք խորհրդարանի ընտրություններին, իսկ Ալեն Սիմոնյանը պիտի ղեկավարեր ԱՊՀ դիտորդական առաքելությունը: