Տպել
06.08.2020
Ընտրական օրենսգրքի հանրային քննարկումների մասնակցության հրավեր
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպելով առցանց եղանակով: Հանրային քննարկումներին մասնակցելու եւ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար հրավիրվում են Հայաստանի արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները եւ բոլոր հետաքրքրված անձինք:

Հանրային քննարկումները տեղի են ունենալու հետեւյալ ժամանակացույցով (քննարկումների թեմաների ցանկը կարող է համալրվել):

1.  Օգոստոսի 11, ժամը 14:00-17:00 - Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք (Ընտրական Օրենսգրքի Գլուխ 4 եւ Գլուխ 5 )

2.  Օգոստոսի 14, ժամը 14:00-17:00 - Համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումներ (Գլուխ 4, Գլուխ  10 եւ Գլուխ 11)

3.  Օգոստոսի 18, ժամը 14:00-17:00 - Ընտրողների ցուցակներ, տեղամասեր եւ դրանց մատչելիություն, շրջիկ քվեարկություն  (Գլուխ 2 եւ Գլուխ 3)

4.  Օգոստոսի 21, ժամը 14:00-17:00 - Ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ (Գլուխ 6, Գլուխ 7, Գլուխ 8 եւ Գլուխ 9)

5.  Օգոստոսի 25, ժամը 14:00-17:00 - ԱԺ ընտրակարգ (Բաժին 4, Գլուխ 13-18) 

Յուրաքանչյուր թեմատիկ քննարկում տեղի է ունենալու հետեւյալ ընթացակարգով`

.     Բացման խոսք

.     Թեմատիկ զեկույցի ներկայացում` հիմնավորումը կազմած անձի/անձանց կողմից,

.  Նախապես ստացված գրավոր առաջարկությունների ամփոփ ներկայացում դրանք ներկայացրած հեղինակների կողմից,

.      Քննարկում:

Գրավոր առաջարկներ կարող են ներկայացվել  electoralreform@parliament.am   հասցեով, իսկ քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով` 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScqiByFHUNDgUfximgXUZfoJEFYTkLRqFEx-BpqSs0xQyg8iA/viewform


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...