Տպել
16.07.2020
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 49

Շարունակելով արտահերթ նստաշրջանի աշխատանքը` հուլիսի 16-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գեւորգյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Ըստ հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանի` առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխության համաձայն` գրավոր քվեարկելու գործիքը կիրառվելու է բացառապես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում ինքնամեկուսացման կամ մեկուսացման մեջ գտնվող պատգամավորների կողմից:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել:

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը եւս եղել է դրական. այն բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախաձեռնության հեղինակ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշել է, որ հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք լրացուցիչ աշխատանք են ենթանդրում: Ուստի, պատգամավորը հորդորել է դեմ քվեարկել նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ ընդունմանը, որից հետո փաթեթը կվերադարձվի առաջին ընթերցումից հետո առաջարկների ներկայացման փուլ:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները, ինչպես նաեւ` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Այնուհետեւ տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի գաղտնի քվեարկությունը: Այդ պաշտոնում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր  Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 99 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ` 2: Արդյունքում Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

Խորհրդարանը դեմ է քվեարկել երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ներկայացված` ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գեւորգյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքին, ինչպես նաեւ  ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Հեղինակների առաջարկությամբ քվեարկության է դրվել վերոնշյալ նախաձեռնությունները գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը, որոնք ընդունվել են:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...