Տպել
12.06.2020
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն

Քանի որ Մարտին Գալստյանն Ազգային ժողովի ԱԺՈ-001-Ա որոշմամբ ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ եւ լիազորություններն ստանձնում է հունիսի 13-ից, այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի ԱԺՈ-001-Ա որոշումը եւ Մարտին Գալստյանի  դիմումը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի իր լիազորությունները դադարած համարելու մասին, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի համաձայն՝ Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները 2020 թվականի հունիսի 13-ից համարել դադարած»,-նշված է արձանագրության մեջ։


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...